Շվեդիան Էստոնիայի հետ համաձայնության է եկել բանտարկյալների համար բանտային տարածքներ վարձակալելու վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Շվեդիայի SVT հեռուստատեսությանը:
«Շվեդիայում դատապարտված շուրջ 600 բանտարկյալ պատիժը կրելու համար կարող է տեղափոխվել Տարտուսկայի բանտ, ինչը կթեթևացնի բանտերի գերբեռնվածությունը Շվեդիայում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Շտրեմերը:
Նրա խոսքով՝ Էստոնիայի հետ ձեռք բերված համաձայնությունը տարածվում է հենց Տարտու քաղաքի բանտի վրա, որն այդ դեպքում ամբողջությամբ կհանձնվի Շվեդիայի տնօրինությանը: Բանտում կա 400 խուց, որտեղ կարող է տեղավորվել 600 բանտարկյալ։ Տարածքները կհամապատասխանեն նույն չափանիշներին և կունենան նույն սարքավորումները, ինչ շվեդական բանտերում գտնվողները:
Նախարարի խոսքով՝ Էստոնիայում ազատազրկումը հնարավորինս նման կլինի շվեդական բանտարկությանը: Շվեդիայի քրեակատարողական և պրոբացիոն ծառայության աշխատակիցները գտնվելու են տեղում և հետևելու են, որպեսզի դատավճիռները կատարվեն համաձայնագրին համապատասխան: Շվեդիայի իշխանությունները բանտում մեկ տեղի համար ամսական կվճարեն 8500 եվրո, ինչը կարելի է համեմատել Շվեդիայում համապատասխան ծախսերի հետ: