Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում՝ Անկախության տոնի ելույթում, հայտարարել էր՝ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն «մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է»:
Նա թվարկել ու կարևորել էր մի քանի իրողություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել, այդ թվում՝ «մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը»:
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներին հարցրել է, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի հայտարարությունը կարուստների և ձեռքբերումների մասին:
Հարցվածների մեծամասնությունը համամիտ չէր վարչապետի գնահատականի հետ, ըստ նրանց՝ կորուստներ ունեցել ենք և դրանք շարունակվում են:
«Լրիվ իր պոլիտիկայի դեմ եմ։ Իր ամեն ասած վատ եմ ընդունում։ Բոլոր մեր տարածքները, որ կան, մերն են, դա օկուպացիա կարելի է համարել»,- ասել է քաղաքացիներից մեկը։
«Մենք ոչ մի բան չենք անում, որ մեր տարածքները պահենք, ես դա կասեմ, որովհետև օտար երկրներում հայկական տարածքները շատ ավելի լավ են պահում, քան մենք մեր սեփական տարածքը»,- հավելել է հարցվածներից մյուսը:
Մեկ այլ քաղաքացի էլ արձագանքել է, որ միգուցե իշխանության համար ձեռքբերումներ էին, սակայն իրենց համար՝ կորուստներ:
Կային նաև սակավաթիվ մարդիկ, որոնք համամիտ էին վարչապետի այն մտքի հետ, որ ՀՀ-ն ձեռքբերումներ ունի:
«Լիքը ձեռքբերումներ կան»,- նշել է քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում