Վարչապետի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ, տեղեկանում ենք E-gov-ից:
Ղազարյանը հունիսի 2-ին ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից, դադարեցրել քաղաքական և կուսակցական գործունեությունը:
Նախքան այդ Արամ Հովհաննիսյանն էր ազատվել ՆԳՆ ոստիկանապետի պաշտոնից: Պատճառների մասին չէր հաղորդվել: