Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն զգուշացրել է անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցնելու որոշման մասին՝ հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը
Գերատեսչության որոշմամբ՝ հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական անցակետում:
«Տեղափոխվող կենդանիների խմբաքանակի ուղեկցող փաստաթղթերի՝ մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է, որ կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ըստ հաստատված կարգի՝ կեղծ փաստաթղթերի դեպքում անհայտ ծագման կենդանիները կա՛մ վերադարձվում են, կա՛մ ոչնչացվում։
Մայիսի վերջին կառույցը հայտնաբերել էր, որ փորձել են Ռուսաստանից ներմուծել 190 կենդանուց բաղկացած խմբաքանակ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր: