Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանում իրականացրած ապացուցողական գործողությունների և ձերբակալությունների մասին։
«Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից»,- մանրամասնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մայիսի 20-ին կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա էր ձերբակալվել։