Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է իր մասնակցությամբ տեսանյութը, որում ինչ-որ մեկը նրան հարվածում է:
Հարվածող անձի դեմքը չի երևում, բայց ԶԼՄ-ները, ուսումնասիրելով ձեռքը և հագուստը, ենթադրել էին, որ Մակրոնի կինն է՝ Բրիջիտ Մակրոնը:
«Մենք խենթություններ էինք անում և իսկապես կատակում կնոջս հետ։ Սա գեո-մոլորակային աղետ են դարձրել»,- AP-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը։
Տեղում գտնվող լրագրողները նկարահանել էին միջադեպը։ Դա տեղի էր ունեցել մայիսի 25-ին՝ այն պահին, երբ Ֆրանսիայի նախագահի՝ Վիետնամ ժամանած ինքնաթիռի դուռը բացվում էր։
Միջադեպը քննարկման առիթ է դարձել: Ելիսեյան պալատից ևս հայտարարությամբ են հանդես եկել, պնդել, որ ամուսինները կատակում էին, և դա «մտերմության պահ» էր։
Մակրոններն ամուսնացած են 2007 թվականից: