Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիսավոր արարողության ընթացքում բարձրագույն պետական պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Պետության ղեկավարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով:
Россия сегодня-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան։
«Ռուսաստանի հերոս» ոսկե աստղը հանձնվել է Խերսոնի շրջանի Ալյոշկի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Խարլանին և կրտսեր սերժանտ, բուժքույր Լյուդմիլա Բոլիլային, որը հրետակոծության ժամանակ իր մարմնով ծածկել էր վիրավոր զինվորին՝ պաշտպանելով նրան։
Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում։