Մայիսի 23-ին Հռոմում կկայանան Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցություններ, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսաիդին, որը հանդես է գալիս որպես երկխոսության միջնորդ:
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: