Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:
«Որևէ աշխատակից այս պահին չունի ձերբակալվածի կարգավիճակ»,- հավելել է նա:
Թե ինչն է խուզարկության առիթը, չի մանրամասնվում: