Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ստամբուլում նախատեսվում է սկսել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին-խմբ.): Տեղեկությունը հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, որը ծանոթ է հանդիպման կազմակերպչական մանրամասներին։
Բանակցությունները կայանալու են հայտնի Դոլմաբահչեի պալատում, որտեղ նաև 2022-ի հանդիպումն էր կայացել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ի երեկոյան հաստատել էր ռուսական պատվիրակության կազմը, որտեղ ո՛չ ինքն է ընդգրկված, ո՛չ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 12-ին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։