Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը երկուստեք պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակեն։ Որոշումը կայացվել է մայիսի 13-ին Բեռլինում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հանդիպմանը:
Պապիկյանն ու Փոլարդը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ասված է հաղորդագրության մեջ։
Նշված է, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի: