Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից ահաբեկչության համար հետախուզվող հանցագործ, տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» Ռուսաստանի կողմից հետախուզվող և միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Լ.Ռ.-ն ձերբակալվել է Հաթայ նահանգում», – հայտնել է նախարարը։
Ըստ աղբյուրի՝ Անթալիայում անցկացված գործողության արդյունքում ձերբակալվել է նաև «օրենքով գող» Բ.Պ.-ն, որը Վրաստանի կողմից հետախուզվում էր Ինտերպոլի «կանաչ տեղեկագրով»։ Նախարարը նշել է, որ ձերբակալվածը հիմնականում գործել է Ռուսաստանում։
Երլիկայան չի մանրամասնել, թե երբ են ձերբակալվել վերոնշյալ անձինք։ Նախարարը խոստացել է շարունակել պայքարը հանցագործության դեմ՝ այլ երկրների հետ միջազգային համագործակցության միջոցով։