Հայաստանում հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, որոշումը կառավարությունն ընդունել է մայիսի 8-ի նիստում։
Նախագծում նշվում է, որ հավաքները պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով են։ Ըստ նախագծի՝ հավաքները պայմանավորված են նաև անհրաժեշտության դեպքում պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավմամբ։
Ապրիլին կառավարությունը Հայաստանում ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշում էր ընդունել։
Կառավարությունը 2024-ի նոյեմբերին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։
2025-ի ապրիլին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով վարժական հավաքներից խուսափելը կպատժվի ոչ թե առավելագույնը 2, այլ մինչև 3 տարի ժամկետով, իսկ տուգանքը կարող է տատանվել նվազագույն աշխատավարձի (75 հազար դրամ) տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։