Ռուսաստան են ժամանել Չինաստանի և Սերբիայի նախագահներ Սի Ծինփինը և Ալեքսանդր Վուչիչը՝ Հաղթանակի տոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ լրատվամիջոցների՝ Ծինփինն ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը նախատեսում են ստորագրել մի շարք համաձայնագրեր՝ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, որը վերջին տարիներին է՛լ ավելի է ամրապնդվել։
Սերբիայի նախագահի ինքնաթիռն այսօր հարկադիր վայրէջք էր կատարել Բաքվում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր իր մասնակցությունը Մոսվկայում կայանալիք տոնական միջոցառումներին: