Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, քաղաքական գործիչն այդ մասին հայտնել է Instagram-ում։
«Հազարավոր հայեր ապաստան են գտել Մարսելում՝ փրկվելով Ցեղասպանությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պայանը նաև ծառ է տնկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքում գտնվող Հիշողության պուրակում՝ ի նշան Մարսելի բնակիչների և Հայաստանի քաղաքացիների բարեկամության:
Հայաստանում գտնվող Պայանն ավելի վաղ այցելել էր Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն, ինչպես նաև սահմանամերձ Պարույր Սևակ գյուղ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կենտրոն:
2007-ի հոկտեմբերի 19-ին Հայաստանում ստորագրվել էր Երևանը և Մարսելը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը: 2025թ. փետրվարի 28-ին Պայանը սոցցանցերում գրել էր, որ «Մարսելն ու Երևանն այժմ քույր քաղաքներ են»: