Իսրայելում 18 անձ է ձերբակալվել երկրորդ օրն անընդմեջ չմարող հրդեհների հեռ առնչություն ունենալու համար, հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է Aljazeera-ն
Այդ անձինք, վարչապետի խոսքով, կասկածվում են հրկիզման մեջ։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ ավելի քան 150 հրշեջ խմբեր շարունակում են պայքարել Երուսաղեմի մերձակայքում տարածվող կրակի դեմ, 12 ինքնաթիռ ներգրավված է հրդեհների մեկուսացման աշխատանքներում։
Հրդեհները բռնկվել էին չորեքշաբթի օրը Երուսաղեմ-Թել Ավիվ գլխավոր մայրուղու երկայնքով, ինչի հետևանքով ոստիկանությունը փակել էր ճանապարհները և տարհանել հազարավոր բնակիչների հարակից շրջաններից։
Իսրայելի պետական հեռարձակող Kan-ի փոխանցմամբ՝ հրդեհաշիջման ընթացքում վիրավորվել էր 17 հրշեջ։