Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը երեք նախազգուշական հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի Հադաս հարավային արվարձանին՝ տեղի բնակիչների տարհանումից հետո կայանալիք ավիահարվածից առաջ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության իր աղբյուրին։
«Հարձակումների թիրախ է դարձել հարավային արվարձանում գտնվող զենքի և զինամթերքի ենթադրյալ պահեստը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հարյուրավոր բնակիչներ իսրայելական բանակի նախազգուշացումից հետո այժմ մեքենայով և ոտքով հեռանում են Հադաս արվարձանից։