Մյանմայում մարտի 28-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Մյանմայի պետական վարչական խորհրդին:
Իշխանությունների տվյալներով՝ 3400 մարդ վնասվածքներ է ստացել, շուրջ 300-ն անհետ կորել են։
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Մարտի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել էր և հայտնել, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։