Ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ – Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։