Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության երրորդ խաղափուլից հետո զբաղեցնում են առաջատարի դիրքեր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2,5-ական միավոր։ Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են 2-ական միավոր, ասվում է հաղորդագրությունում։
ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանն ունեն 1,5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:
Առաջնությունը տեղի է ունենում ռումինական Էֆորիե Նորդ քաղաքում՝ մարտի 15-26-ը։ Չորրորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 18-ին։