Երևանում հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ, հայտնել է նա Facebook-ում։
Նա մանրամասնել էր, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։
«Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ»,- գրել է Թանդիլյանը։
Այսօր ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Թանդիլյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների: