Ամերիկահայ գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ԱՄՆ-ում ավելի վաղ արգելքի ենթարկված սոցցանցի՝ TikTok-ի ամերիկյան ակտիվների գնման գործընթացին: Այս նախագծում Օհանյանը դարձել է բարերար և «Դոջերս» թիմի համասեփականատեր Ֆրենսիս Մակքորթի գործընկերը, հայտնում է Reuters գործակալությունը։
Օհանյանը հարուստ փորձ է տեսնում տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտում, որոնց թվում այնպիսի ընկերություններ են, ինչպիսիք են Instacart-ը, Patreon-ը և OpenSea-ն:
Մակքորթի խոսքով՝ Օհանյանը կօգնի առաջ տանել Liberty նախագիծը, որն ուղղված է TikTok-ի գնմանը․ այն հարթակի ստեղծումն է, որտեղ օգտատերերը կարող են կառավարել իրենց տվյալները:
Հունվարի սկզբին Մակքորթը և նրա գործընկերները որոշել էին գնել TikTok-ը։ Ամերիկյան իշխանությունների պահանջների համաձայն՝ սոցցանցը պետք է հավելվածը վաճառի ամերիկացի սեփականատիրոջը կամ ԱՄՆ-ի տարածքում արգելքի առաջ կանգնի։