Հայ թենիսիտուհի Էլինա Ավանեսյանը WTA-500 մրցաշարի 2-րդ շրջանում վստահ հաղթանակ է տարել աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Խաղն անցկացվել է Մեքսիկայի Մերիդա քաղաքում։ 1/8 եզրափակչում Էլինան հաղթել է 6-1, 6-4 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 20 րոպե։
Քառորդ եզրափակչում Ավանեսյանի մրցակիցը կլինի ավստրալուհի Մայա Ջոյնտը, որը, իր հերթին, պայքարից դուրս է թողել աշխարհի 20-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչին։
2024 թվականի օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Նույն տարվա օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։