Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով սահմանել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետները, տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Ըստ նախագծի՝ ԶՈւ համալրման ժամետը կսահմանվի 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Նախածով կարգավորվել է նաև զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Նշվում է, որ 2023թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Կայքում նախագիծը 89% կողմ և 11% դեմ քվե է ստացել։ Այն շրջանառության մեջ կմնա մինչև մարտի 11-ը։