Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու անձի, որոնց կասկածում են Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության վրա հարձակվելու մեջ, հայտնել է BFMTV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Երկու կասկածյալի ինքնությունը պարզվել է տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ:
Նրանք ձերբակալվել են երկուշաբթի երեկոյան՝ Ուկրաինային աջակցող ցույցի ժամանակ, հավելել է աղբյուրը։
Փետրվարի 24-ին Մարսելում՝ Ռուսաստանի հյուպատոսության տարածքում, պայթյուն էր տեղի ունեցել, անհայտ անձինք «Մոլոտովյան կոկտեյլների» միջոցով հարձակվել էին հյուպատոսության տարածքի վրա: