Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում այս պահին շուրջ 500 հայկական բեռնատար է կուտակված, Armenia Today-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վրաստանի կողմում, դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացող հատվածում, ունենք մոտ 300 հայկական բեռնատար»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ըստ եղանակային կանխատեսումների, Վրաստանում առաջիկա 1-2 օրերի ընթացքում հնարավոր են ձյան տեղումներ, այդ իսկ պատճառով դեռևս հստակ չէ, թե ճանապարհները երբ կբացվեն բեռնատարների համար։
Հակոբյանը տեղեկացրել է, որ թեթև մարդատար ավտոմեքենաների համար Վերին Լարսի ճանապարհը 2 օր է բաց է։