Փետրվարի 20-ին Տիրանայում տեղի ունեցած 2027 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղին Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ալբանիայի ընտրանուն, հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականն Ալբանիայի թիմի նկատմամբ առավելության է հասել 91:70 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում։
Ֆեդերացիայից հավելել են, որ Հայաստանի ազգային հավաքականն ավարտել է իր ելույթները 2027 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում։