Հայաստանի մարզերում փետրվարի 20-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 20-ին սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0-ից 2 աստիճան, երեկոյան կդիտվի մինչև -2-ից -4 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից -5 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ց -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից 1 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -1-ից -4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից -2 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -1-ից 3 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 1-4 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից 3 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից 1 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3-ից -5 աստիճան։
Արցախում փետրվարի 20-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -7 աստիճանի: Քամին հյուսիսային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։