ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դուրս մնալը G7-ից սխալ էր, հայտնում է Bloomberg-ը։
«Ես կցանկանայի, որ Ռուսաստանը վերադառնա G7»,- ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը «Մեծ ութնյակից» Մոսկվայի դուրս մնալը լուրջ սխալ է անվանել։
Խոսքն աշխարհի առաջատար երկրների միջազգային ֆորումի մասին է։ Այն ստեղծվել է 1975 թվականին, իսկ 1997 թվականին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու «Մեծ յոթնյակի» հանդիպումներին։ Խմբի կազմում են նաև Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան: 2014 թվականին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանը դուրս էր մնացել։