Օդի աղտոտվածության մի ստվար հատված մարդածին չէ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա բացատրել է, որ դա պայմանավորված է տարածաշրջանի բնակլիմայական պայմաններով։
«Այնուամենայնիվ, կան մարդածին գործոններ, որոնք վերաբերում են շինարարությանը, տրանսպորտին, հանքերին, ջեռուցմանը, աղբավայրին և այլն։ Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը՝ անկախ նրանից՝ դա մեր ֆունկցիան է, թե օրենսդրական փոփոխություններ են հարկավոր։ Մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձնառու»,- նշել է քաղաքապետը։
2024 թվականի դեկտեմբերին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտարարել էր, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակն անբարենպաստ իրավիճակում է։ Հայաստանում 2022 թվականին գրանցվել էր տարածաշրջանում օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը։
Երևանի քաղաքապետարանից հաստատել են տրանսպորտում ստուգայցեր կատարելու տեղեկությունը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում, հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։...