Վլադիկավկազի (Բեսլան), Գրոզնիի (Սևերնի) և Մախաչկալայի (Ույտաշ) օդանավակայանները Մոսկվայի ժամանակով ժամը 10:10-ից շարունակել են իրենց աշխատանքը՝ չեղարկելով առավոտյան համապատասխան սահմանափակումները, ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
Սահմանափակումները մտցվել էին Մոսկվայի ժամանակով 7:44-ին՝ ուղևորատար թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
«Ռուսական օդանավակայանները պարբերաբար թռիչքների սահմանափակումներ են մտցնում։ Դա տեղի է ունենում Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո անօդաչու սարքերի հարձակումների ֆոնին»,- գրում է ՌԲԿ-ն:
Ըստ կայքի՝ փետրվարի 3-ի վաղ առավոտյան Աստրախանի, Կազանի, Նիժնեկամսկի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները սահմանափակել էին չվերթերի ընդունումն ու մեկնումը։ Ավելի ուշ որոշ սահմանափակումներ հանվել էին։