Առանց ամերիկյան ֆինանսական օգնության, Կանադան կդադարի գոյություն ունենալ, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչու՞, ոչ մի պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ: Մենք ունենք անսահման էներգիայի պաշարներ, մենք պետք է պատրաստենք մեր մեքենաները և ունենանք ավելի շատ փայտ, քան կարող ենք օգտագործել: Առանց հսկայական սուբսիդիաների՝ Կանադան կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու անհրաժեշտությունը քաղաքական գործիչը անվանել է «դաժան ճշմարտություն»։ «Շատ ավելի ցածր հարկեր, ավելի լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար: Եվ ոչ մի մաքսատուրք»,- հավելել է Թրամփը: