Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ՌԴ 23-ամյա քաղաքացու դին՝ կախված վիճակում, հայտնաբերվել է Գյումրու Արամ Խաչատրյան փողոցի շենքի բնակարաններից մեկում։ Նշվում է, որ նրա մահվան մասին ոստիկաններին հայտնել է ՌԴ քաղաքացին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։