«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է բրազիլական «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը, գրում է Championat.com-ը։
«Նեյմարը, որը տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, շատ թանկարժեք խաղացող է։ Նա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ոչինչ չի կարելի բացառել, բայց, կարծում եմ, նա հիմա կվերադառնա Բրազիլիա։ Ամենակարևորն այն է, որ նա նորից ֆուտբոլ խաղալու կարիք ունի։ Սա ուրախություն կբերի թե՛ նրան, թե՛ մյուսներին։ Չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի, բայց ամենակարևորն այն է, որ նա երջանիկ է»,- Դեկուի խոսքերն է մեջբերում կայքը։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 15 մլն եվրո։