Ստորագրվել է Հայաստանի և Ղրղզստանի ԱԳՆ-ների միջև 2025-2026 թթ. համագործակցության ծրագիրը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ստորագրվել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին համաձայնագիրը:
Հունվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը։ ԱԳՆ-ում կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես էին եկել մամուլի համար հայտարարություններով։