ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում միայն երկու կենսաբանական՝ արական և իգական սեռի ճանաչման մասին: Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթուղթը կոչվում է «կանանց պաշտպանություն գենդերային գաղափարախոսական ծայրահեղականությունից և կենսաբանական ճշմարտության վերականգնում»:
Որպես որոշման հիմնավորում՝ հրամանագրում ասվում է, որ երկրում օգտագործվում են միջոցներ, որոնք թույլ են տալիս տղամարդկանց նույնականացնել որպես կին և մուտք գործել, մասնավորապես, կանանց ապաստարաններ և աշխատավայրերում լոգասենյակներ:
Ըստ փաստաթղթի՝ սեռի կենսաբանական իրականությունն արմատախիլ անելու փորձերն արմատապես ուղղված են կանանց դեմ՝ զրկելով նրանց արժանապատվությունից, անվտանգությունից և բարեկեցությունից:
«Միացյալ Նահանգների քաղաքականությունը երկու՝ արական և իգական սեռի ճանաչումն է։ Այս սեռերն անփոփոխ են և հիմնված են հիմնարար և անհերքելի իրականության վրա»,- ասվում է հրամանագրում: