ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընկերակցությամբ մեկնել է Կապիտոլիում, որտեղ երդվելու է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, տեղեկացնում է CNN-ը։
Մինչ այդ Թրամփը լքել էր Սպիտակ տունը, որտեղ անցկացվում էր ավանդական թեյախմություն Բայդենների հետ։
Թրամփը, որը 2017-2021 թվականներին արդեն զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, հաղթել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում: Նա 19-րդ դարից ի վեր ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն է, որին չորս տարվա ընդմիջումից հետո հաջողվել է վերադառնալ Սպիտակ տուն։ Թրամփը դեկտեմբերի 17-ին ստացել էր ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու համար ընտրական կոլեգիայի անհրաժեշտ ձայները:
Հունվարի 19-ին 5000 ցուցարար ԱՄՆ-ում ցույց էր անցկացրել՝ բոյկոտելով Թրամփի՝ հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությունը։
2024 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։