Գերմանիայում մեկնարկել է Բունդեսթագի երկու նախկին պատգամավորների դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու մեջ, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում սկսվել են Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամներ Էդուարդ Լինթների և Աքսել Ֆիշերի դեմ լսումները։
Մյունխենի դատախազությունը Լինթներին և Ֆիշերին մեղադրանք էր առաջադրել 2024 թվականի հունվարին։ Քննիչները Ֆիշերին մեղադրում են կաշառակերության մեջ, իսկ Լինթներին՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ։ Վճարումների նպատակն էր ազդել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հօգուտ Ադրբեջանի որոշումների վրա: