Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Բադալյանն օղակով և գուրզերով վարժություններում նվաճել է ոսկե մեդալ, իսկ ժապավենով վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։