Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված բանակի վերափոխման հայեցակարգը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ և պրոֆեսիոնալ բանակի անցումով կկատարի Հայաստանի ապառազմականացման Բաքվի պահանջը, հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պրոֆեսիոնալ բանակին անցնելու ևս մեկ պատճառ է նա նշել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը։ Պատգամավորի խոսքով՝ հայեցակարգի ընդունումն ունի նախընտրական ենթատեքստ և նախատեսվում է օգտագործել որպես սոցիալապես զգայուն խնդիր ընտրություններում։ Նույն խոստումները հնչել են 2021 թվականի ընտրություններից առաջ, հիշեցրել է պատգամավորը։
Պրոֆեսիոնալ բանակի անցումը ենթադրում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային զինծառայողների թվի ավելացմամբ։ Հայեցակարգում նշվում է, որ սա պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ մինչև 2027 թվականը՝ հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով։
Աբրահամյանը հիշեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջը Երևանին՝ մի քանի անգամ կրճատել զենքի, զինտեխնիկայի և հայկական բանակի ծավալները և նշել, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի առաջ մեկ այլ խնդիր է դրված՝ ժամկետային զինծառայողների համալրումը։
«Ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է»,- գրել է Աբրահամյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ հաշվի առնելով առկա միտումներն ու տեմպերը՝ Երևանը ոչ միայն չի կարողանա կրճատել զինվորական ծառայության ժամկետը մինչև 2027 թվականը, այլ ստիպված է լինելու զգալի ռեսուրսներ ուղղել հավաքագրման խնդիրը լուծելու համար։
«Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու»,- եզրափակել է պատգամավորը:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր բանակի վերափոխման հայեցակարգ, որով առաջարկվում էր անցնել պրոֆեսիոնալ բանակի, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև մեկ տարի և կատարել այլ փոփոխություններ։
Ալեն Սիմոնյանն ու Օնդրժեյ Բենեշիկը քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին,...