• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 15:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ Թունբերգի մասնակցությամբ տեղի է ունեցել Stop Greenwashing Genocide ակցիան

Հասարակություն,
15 Նոյեմբեր 2024 18:32
ShareShareShare
telegram

Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, տեղի է ունեցել «Դադարեցրե՛ք կանաչ ցեղասպանությունը» (Stop Greenwashing Genocide!) ակցիան էկոակտիվիստ Գրետա Թունբերգի մասնակցությամբ՝ ընդդեմ Ադրբեջանում նոյեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29-ը համաժողովի։

Կազմակերպիչները դատապարտել են ՄԱԿ-ի որոշումն Ադրբեջանում համաժողովի անցկացման մասին՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, ավտորիտար քաղաքականությունն ու հայատյաց հռետորաբանությունը։

Ցուցարարները «Մեղավոր է էթնիկ զտումների մեջ», «Մեղավոր է քաղաքական բռնաճնշումների մեջ» գրություններով պաստառներ են պահել։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ադրբեջանում COP29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալում է, որովհետև  ցեղասպանություն իրականացրած և 150 հազար արցախցու էթնիկ զտման ենթարկած պետությունը չի կարող այդպիսի համաժողով անցկացնել։

«21-րդ դարում մարդիկ իրագործել են հանցագործություններ, որոնք իրագործում էին 16-րդ դարի նախնադարյան մարդիկ։ Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել էկոլոգիայից։ Տարածքային ամբողջականության անվան տակ Ադրբեջանն ուղղակի որոշել է տիրանալ Արցախի բնությանը»,- ասել է Հադրութից բռնի տեղահանված մի արցախցի կին։

Նրա խոսքով՝ արցախցիների տներում հիմա ապրում են տեռորիստներ, և սպանելով հայ կանանց և երեխաներին՝ Ադրբեջանն ուզում է աշխարհի աչքերը փակել և աշխարհին ապացուցել, որ ինքը կարող է ցիվիլ աշխարհի մաս լինել։

«Իրենց բակերում և տներում սպանել են 23 հոգու, որից 16-ը մինչ այսօր դեռ անհետ կորած են համարվում։ Սպանվածների շարքում 6 կանայք են, որոնք գլխատվել են, մասնատվել և գնդակահարվել»,- նշել է նա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանի խոսքով՝ ՄԱԿ-ը չի կարողացել կանխել 120 000 արցախցիների ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ցեղասպանություններ կանխելն ուղղակի ի զորու չի լինի։

«Ձեր մանդատներն անտեսված ու արհամարհված են։ Էլի լինելու են ցեղասպանություններ։ Եթե մտածում եք, որ այն ձեր դուռը չի հասնելու, չարաչար սխալվում եք։ Երբ դիկտատորը, ցեղասպանը չի պատժվում, դա ունենում է իր շարունակությունը»,- ասել է Կարապետյանը։

Թունբերգը ակցիայի ժամանակ հայ լրագրողների հետ խոսել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին, միջազգային հանրությանը կոչ արել այցելել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։ 

«Ադրբեջանը բռնաճնշումներ է իրականացնում իր երկրի բնակչության նկատմամբ։ Այդ երկրի ղեկավարությունն էթնիկ զտումներ և ցեղասպան գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ և շարունակում է ֆիզիկական, բնապահպանական և հոգեբանական բռնությունները։ Այժմ աշխարհն իր լռությամբ Ադրբեջանին COP29-ի տեսքով հարթակ է տրամադրել, որը թույլ կտա արդարացնել իր կողմից շրջակա միջավայրի աղտոտումը, մարդու իրավունքների խախտումները և ագրեսիան։ Մենք արդարության կողմնակից ենք։ Միջազգային լրատվամիջոցներին և Բաքվի գագաթնաժողովի մասնակիցներին կոչ ենք անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է Թուբերգը։

Նոյեմբերի 13-ին Թունբերգը ժամանել էր Հայաստան։ Նոյեմբերի 14-ին Երևանում նա մասնակցել էր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների թեմայով քննարկմանը և հայտարարել, որ Ադրբեջանում COP29-ի անցկացումն «ապտակ է աշխարհի դեմքին»։

Նոյեմբերի 12-ին Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի։

Թունբերգը բողոքի ակցիա իրականացնելու մտադրության մասին հայտարարել էր նոյեմբերի 11-ին։ The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների ու բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։

COP29-ը կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։

 

telegram
Tags: «Stop Greenwashing Genocide»ԹունբերգՄԱԿ-ի երևանյան գրասենյակ

Հարակից հրապարակումներ

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33

Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 3-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

03 Հունիս 2026 08:22

Հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

Եկեղեցուց ոչ միայն գույքահարկերն են պահանջում, այլև՝ տուգանքները. կաթողիկոս

Եկեղեցուց ոչ միայն գույքահարկերն են պահանջում, այլև՝ տուգանքները. կաթողիկոս

02 Հունիս 2026 19:23

Կաթողիկոսը պատասխանում է ԶԼՄ-ների հարցերին (ուղիղ)

Կաթողիկոսը պատասխանում է ԶԼՄ-ների հարցերին (ուղիղ)

02 Հունիս 2026 17:55

Load More
Xosum
  • Լուրեր
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
Վարժական հավաքների մասնակիցներից հանդերձանքի համար մոտ 40 000 դրամ է պահվում․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

04 Հունիս 2026 12:49
«Преследование в рамках политического заказа»: Сагателян рассказал о вызове на допрос в СК

Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան

04 Հունիս 2026 12:46
Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

04 Հունիս 2026 11:44
В Армении утвержден план учебных сборов для военнообязанных в запасе

ԶՈւ-ում հունիսի 8-ից կմեկնարկի ամառային զորակոչը

04 Հունիս 2026 11:33
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2026 11:28
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50
ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

04 Հունիս 2026 10:25
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

ՌԴ-ից ՀՀ եկած մինչև 55-ամյա տղամարդկանց վարժական հավաքի են տանում․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:23
Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2026 08:28

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ
Աշխարհում

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից, որտեղ նրանց տեղավորել էին առողջապահական մարմինները, հայտնել է ...

Read moreDetails
США и Иран договорились о двухнедельном перемирии
Աշխարհում

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10

ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում Իրանի դեմ կրկին լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսել,  հայտնել է Al Monitor պորտալը՝ հղում...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ