Զինված տղամարդը Լոս Անջելեսի կենտրոնում ավտոբուս է առևանգել և պատանդ է վերցրել վարորդին և ուղևորներին, գրում է NBC News-ը:
Հեռուստաընկերությունը հայտնել է մեկ զոհի և առնվազն մեկ վիրավորի մասին։ Ըստ աղբյուրի՝ մահացածը հրազենային վիրավորում է ստացել ավտոբուսում, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Երբ ոստիկանությունն սկսել է հետապնդել առևանգողին, նա սկսել է մեծ արագությամբ վարել ավտոբուսը, հավելել է աղբյուրը։
Նշվում է, որ մեքենան դուրս է եկել միակողմանի փողոց՝ սխալ ուղղությամբ, և ոստիկանությունը փշեր է կիրառել անվադողերը ծակելու համար: Ավտոբուսը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ նրա ճանապարհը փակել է զրահապատ մեքենան։
Ավելի ուշ ավտոբուսն առևանգողին կալանավորել են։