«Նոան» երկու խաղերի արդյունքով առավելության է հասել հունական ԱԵԿ-ի նկատմամբ և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլ, հայտնում է ակումբի պաշտոնական էջը։
Կոնֆերանցիաների լիգայի երրորդ փուլում հունական ԱԵԿ-ի հետ երկու խաղերից հետո հաշիվը 3։2 է՝ հօգուտ «Նոայի»։
Առաջին խաղում հայկական ակումբը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել էր ԱԵԿ-ին։ Հունաստանում այսօր կայացած պատասխան խաղում «Նոան» պարտվել է 0։1 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ակումբը մրցելու է «Հայդուկ» (Խորվաթիա) – «Ռուժոմբերոկ» (Սլովենիա) խաղի հաղթողի հետ։
Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ էր դուրս եկել «Փյունիկը»։