Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ ակտիվորեն քննարկում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին հասկացրել է, որ ընդդիմությունը պատրաստվում է ընտրությունների, և դրանք կարող են լինել «թեժ ու անկանխատեսելի»։
«ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է, ընդդիմությունն այլևս փողոց դուրս չի գա, ու իրենք պետք է ամեն ջանք թափեն 2026 թվականի ընտրություններում վերարտադրվելու համար: Իշխանականներն ամեն շաբաթ մարզեր կգնան, Փաշինյանն առանձին կշրջի, ու ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ»,- գրում է թերթը։
Հունիսի 27-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարությունը կուսակցության պատգամավորներին հանձնարարել է ամռանը մեկնել հանրապետության մարզեր՝ բնակիչներին հանդիպելու և նրանց խնդրանքները կատարելու նպատակով, որպեսզի 2026 թվականի ընտրություններին կուսակցության վարկանիշը բարձրանա։
Մայիսին անցկացված MPG/Gallup International Association-ի հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների միայն 27,8%-ն էր հավանություն տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին։
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
Նախընտրական բանավեճերի ժամանակ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կրկին սպառնացել է...




































