• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 13:39
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ցանկացած բաժանում վտանգավոր է». Սամվել Կարապետյանը խաղաղության կոչ է արել Հայաստանի իշխանություններին և ցուցարարներին

Հասարակություն, Քաղաքականություն,
13 Հունիս 2024 18:45
ShareShareShare
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը
telegram

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Երևանում հունիսի 12-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է արել: Նա ընդգծել է երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ձգտման անհրաժեշտության մասին։ Կարապետյանը երկու կողմերին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու իշխանությանը կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա սրումից։

«Հաշվի առնելով այս օրերին Երևանում ստեղծված իրավիճակը՝ կոչ եմ անում բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի»,- ընդգծել է նա:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը համոզմունք է հայտնել, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել մարտահրավերը և ապահովել անվտանգություն, կայունություն երկրի բոլոր քաղաքացիների համար՝ առանց բաժանումների։

«Սա կարևորագույն առաջնահերթություն է։ Այսօր հաճախ ենք լսում «հայեր» և «արցախցիներ» հակադրությունները։ Հայ ժողովուրդը միասնական է, և մենք միասին ապրում ենք բոլոր իրադարձությունները մեր ընդհանուր հայրենիքում։ Ցանկացած բաժանում ներկա իրավիճակում վտանգավոր է»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Կարապետյանը նաև ընդգծել է, որ եկեղեցին կարևորագույն ինստիտուտ է ազգային արժեհամակարգի և հայ ինքնության պահպանման գործում: Նա նշել է, որ դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու միասնականությունը, ֆիզիկական պահպանումը:

«Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդից»,- եզրափակել է նա։

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝  կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ 

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։

Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։

telegram
Tags: ԲախումներԳործարարՍամվել ԿարապետյանՏաշիր ընկերությունների խումբՑույցեր

Հարակից հրապարակումներ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել երկրի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացման կարգը հստակեցնող օրինագիծ, հայտնել է Kyodo գործակալությունը։...

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21

Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45

Հայաստանը փորձության է ենթարկվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության հարցում, ինչը նշանակում է, որ ՀՀ...

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20

Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ (2011-2018թթ․), ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի...

Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո վերջինիս աջակիցների ու ընտրողների թիվն ավելացել է, հայտնել է...

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41

ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր...

Load More
Xosum
  • Լուրեր
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20
Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ
Աշխարհում

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57

Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունը Կուբայում, երբ ուժի մեջ են մտել կուբայական պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա...

Read moreDetails
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ
Քաղաքականություն

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել երկրի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացման կարգը հստակեցնող օրինագիծ, հայտնել է Kyodo գործակալությունը։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ