Թաիլանդում ընթացող Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը մեկնարկել է հաղթանակով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ըստ գերատեսչության՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը 4։1 հաշվով կամային հաղթանակ է տոնել Մարոկկոյի ներկայացուցիչ Իմադ Ազոուի նկատմամբ և պայքարը կշարունակի 1/16 եզրափակչում։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ մայիսի 25-ին ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը։
Մայիսի 24-ին Թաիլանդի վարկանիշային մրցաշարում հաղթանակ էր տոնել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ 5։0 հաշվով առավելույան հասնելով հույն Կրիստիոս Կարաիտիսի նկատմամբ։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...