Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Չինաստանի բարձրագույն խմբի «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբի հետ, հայտնում է sportball24.com-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական հաղորդագրությանը։
31-ամյա պաշտպանը նոր մրցաշրջանից հանդես կգա Չինաստանի բարձրագույն խմբում: Ցինդաո քաղաքի թիմը նախորդ մրցաշրջանում Չինաստանի առաջին լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Չինական Սուպերլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի մարտի 1-ին:
Վարազդատ Հարոյանը 2024-ի հունվարին հեռացել էր ղազախական «Աստանայից»՝ խզելով պայմանագիրը: