Սպառազինության վերահսկման, չհարձակվելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկներերին քաղաքական անդրադարձ չի եղել, եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար արդեն քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն, լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Կոմիտասի անվան թանգարանում:
«Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Եվ գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի վերամշակված տարբերակը համապատասխան համաձայնագրի տեքստի, հիմա սպասում ենք ադրբեջանական պատասխանին։ Երեկ հնչեցին հայտարարություններ, որոնց պատասխանը մի քանի շաբաթ անց կլինի»,- նշեց Կոստանյանը։
Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի և ակնկալում է Բաքվից նույնատիպ երաշխիքներ։
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է նախընտրական շրջանում ատելության խոսքի և կալանքի կիրառման մասին մտահոգություններին, տեղեկանում ենք նրա X-ի...





































