Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի բանաձև, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և Բաքվից պահանջում է երաշխավորել արցախահայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները, հաղորդում է Սենատի կայքը։
Բանաձևը նաև նպատակ ունի «դատապարտել Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ»,- ասվում է Սենատում։
Բանաձևը նախաձեռնել են «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները։ Հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքներն ապահովելու առաջարկով հանդես են եկել սենատորներ Բրունո Ռետայոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգի մասին հայտարարել էր 2023 թվականի սեպտեմբերին։ 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել քննարկել Հայաստանին CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման հարցը։
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...






































