Երևանում hունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում հունվարի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։